Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տեւական երաշտը խաթարել է խոտաբույսերի, հացահատիկի, այլ մշակաբույսերի բնականոն աճը  

Տեւական երաշտը խաթարել է խոտաբույսերի, հացահատիկի, այլ մշակաբույսերի 
բնականոն աճը

 

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզում ավելի քան մեկ ամիս տեւած ու շարունակվող երաշտը խաթարել է ինչպես բնական կամ ցանովի խոտի, այնպես էլ հացահատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերի բնականոն աճը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի տեղակալ Հայկ Սհոյանը, տեւական երաշտն արդեն էական վնասներ է հասցրել տնտեսություններին ու թողել է էական բացասական հետեւանքներ։ «Անմխիթար, ծանր վիճակ է սպասվում անասնակերի կուտակման առումով։ Ցանովի եւ բնական խոտհարքերում աճ գրեթե տեղի չի ունեցել, շարունակվող երաշտի պայմաններում, եղածն էլ չորանում-թափվում է, արոտներում ավելի շատ են չոր, քան թե կանաչ տարածքները, ինչը խնդիրներ է առաջացնում նաեւ անասունների արածեցման առումով։ Հացահատիկի աճը կանգնած է, տուժել են ինչպես աշնանացան ցորենի, այնպես էլ գարնանացան գարու արտերը, որոնց մեծ մասը մարդիկ ստիպված կլինեն հնձել որպես անասնակեր։ Բանջարաբոստանային մշակաբույսերի՝ կարտոֆիլի, կաղամբի, լոբու, սխտորի ցանքերում եւս բույսերի բնականոն աճ ու զարգացում տեղի չի ունենում, քանի որ հողի  մեջ խոնավություն բացարձակապես չկա։ Ստեղծված իրավիճակում ելքը մեկն է՝ ոռոգումը, որով հնարավոր կլինի ինչ-որ կերպ շտկել իրավիճակը։ Վարդենիսի եւ Մարտունու տարածքներում շատ տնտեսություններ, որտեղ հնարավոր է եղել ոռոգման ջուր մատակարարել, ոռոգել են իրենց հացահատիկի արտերը։ Մենք արդեն շահագործման ենք պատրաստել պոմպակայանները, ինքնահոս ոռոգման համակարգերը եւ պահանջի դեպքում պատրաստ ենք ջուր մատակարարել տնտեսություններին»,- ասաց Հայկ Սհոյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]