Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիս համայնքում իրականացվեց  «Ավագանու նիստերի թափանցիկության ապահովում» ծրագիրը  

Վարդենիս համայնքում իրականացվեց  «Ավագանու նիստերի թափանցիկության 
ապահովում» ծրագիրը

 

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված  համայնքում իրականացվել է «Ավագանու նիստերի թափանցիկության ապահովում» ծրագիրը, որն ուղղված է ավագանու որոշումների կայացման գործընթացին քաղաքացիների իրազեկմանն ու մասնակցությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից՝  ծրագրի միջոցով ստեղծվել է  համայնքի ավագանու նիստերի հեռարձակման հնարավորություն: Ծրագրի շրջանակում ձեռք է բերվել ցանցային ուղիղ եթերների համար նախատեսված հեռակառավարվող մեկ տեսախցիկ, 9 խոսափող` համապատասխան սարքավորումներով, որոնք որպես նվիրատվություն հանձնվել են Վարդենիսի համայնքապետարանին: Դրամաշնորհը տրամադրել է ՀԿ կենտրոնը` «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի շրջանակում, որը կյանքի է կոչում  ՀԿ Կենտրոնը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  աջակցությամբ՝ Շվեյցարիայի եւ Գերմանիայի կառավարությունների կողմից համաֆինանսավորվող «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում:

Դրամաշնորհային ծրագիրը Վարդենիս համայնքում համակարգել եւ իրականացրել է Աննա Գրիգորյանը: Ձեռք բերված գույքի ընդհանուր արժեքը կազմում է 500 000  դրամ, որից 400 000 դրամը տրամադրվել է որպես դրամաշնորհ, իսկ 100 000  դրամի չափով  ներդրում է կատարել ծրագրի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]