Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի ՊԲ-ում նկատվում են քաղաքական քարոզչության դեպքեր. ՊԲ-ն դատապարտում է և կոչ անում ձեռնպահ մնալ

Արցախի ՊԲ-ում նկատվում են քաղաքական քարոզչության դեպքեր. ՊԲ-ն 
դատապարտում է և կոչ անում ձեռնպահ մնալ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության բանակը բացարձակ անընդունելի է համարում ՀՀ-ում արտահերթ ընտրություններին ընդառաջ ՊԲ-ում նկատվող նախընտրական քարոզչության դեպքերը՝ շեշտելով, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պաշտպանության բանակը:

«Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի պաշտպանության բանակում նկատվում են նախընտրական քաղաքական քարոզչության դեպքեր, ինչը բացարձակ անընդունելի է՝ հաշվի առնելով պարզ իրողությունը, որ զինված ուժերը դուրս է քաղաքականությունից»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է նաև, որ արձանագրված դեպքերով արդեն իսկ նշանակվել է ծառայողական քննություն, մեղավորները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:  

«Խստորեն դատապարտում ենք բոլոր նման միտումները, քաղաքական ուժերին համոզիչ կերպով կոչ անում ձեռնպահ մնալ Արցախի ՊԲ-ն հայաստանյան ներքաղաքական գործընթացներին խառնելու, առավել ևս՝ այս կամ այն թեկնածուի օգտին նախընտրական քարոզչություն իրականացնելու փորձերից»,-ասված է հայտարարությունում:

ՊԲ-ից նշել են նաև, որ այդ գործողությունները դուրս են օրենքից, և բոլոր նրանք, ովքեր կխախտեն քաղաքական գործընթացների հանդեպ չեզոքության կարևորագույն սկզբունքը, պատասխանատվության կենթարկվեն իրավական հարթությունում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]