Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում կլինի նաև սպորտային բժշկության բաժանմունք. Կարեն Գիլոյան  

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում կլինի նաև սպորտային բժշկության 
բաժանմունք. Կարեն Գիլոյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալրում կլինի նաև սպորտային բժշկության կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում բացված սպորտային բժշկության ծառայությունների բաժանմունքը չի կարող ամբողջ հանրապետությունը փակել: Դրա համար Գյումրիում կառուցվող Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում ևս կլինի բժշկական կենտրոն, որը մասնագիտացված կլինի»,- ասաց Գիլոյանը:

Դեռևս ընթացիկ տարվա մարտին կառավարության որոշմամբ՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրի կառուցման համար հատկացվել է 500 մլն ՀՀ դրամ:

Որոշումն ընդունվել է գործադիրի մարտի 25-ի նիստում` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջետային տնտեսումների վերաբաշխմամբ:

ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իր տեսակով առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Համալիրն իր հագեցվածությամբ եզակի է լինելու ոչ միայն Գյումրի քաղաքի, այլև ամբողջ Հայաստանի համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]