Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտասահման է ուղարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ

Արտասահման է ուղարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների 
շուրջ 20 փորձանմուշ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների շուրջ 20 փորձանմուշ ուղարկվել է արտասահման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Արտասահման ուղարկված 20-ից ավելի փորձանմուշ կա, որոնց պատասխանների մեծ մասն արդեն ստացել ենք և դրանք նույնն են եղել, ինչ այստեղ իրականացված հետազոտությունների արդյունքում: Դեռ կան մի քանիսը, որ անգամ երրորդ երկիր են տանում՝ կրկնակի, եռակի ստուգումների համար: Այս գործընթացն ինչ-որ առումով նաև մեր կողմից, ցավոք, հապաղվում է, որպեսզի ծնողները մինչև վերջին կետը համոզված լինեն, անցնեն այդ ընթացքն ու տանեն հուղարկավորեն իրենց հարազատներին»,- նշեց Ավանեսյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հայտնեց, որ պատերազմում զոհերի ընդհանուր թիվը 3705 է: Նույնականացված է շուրջ 3400 զինծառայողի մարմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]