Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունիսի 20-ը ճակատագրական օր է. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Հունիսի 20-ը ճակատագրական օր է. Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված ուղերձով: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ երկրորդ նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ ժողովուրդ, ավարտին մոտեցավ արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Անցած մեկ ամսվա ընթացքում թիմակիցներիս հետ միասին շրջեցինք Հայաստանով մեկ։ Վաղուց` 13 տարի ձեզ հյուր չէի եղել, շնորհակալ եմ հյուրըկալության ու ջերմ ընդունելության համար։ Այս օրերին հազարավոր մարդկանց ձեռք եմ սեղմել, նայել եմ նրանց աչքերին։ Չեմ թաքցնում՝ փորձում էի հասկանալ` արդյո՞ք փոխվել եք այս տարիների ընթացքում։ Ու մեծ ուրախությամբ պետք է ասեմ՝ չեք փոխվել, մնացել եք աշխատասեր, տաղանդավոր, պարզ խոսող, վատն ու լավը տարբերող։

Կարճ ասած` շատ ուրախ եմ, որ նորից միասին ենք։ Հիմա ընտրությունների մասին` երկու բառով։

Հունիսի 20-ը ճակատագրական օր է։ Ընտրում ենք արժանապատիվ խաղաղության ու նվաստացած խայտառակության միջև։ Ընտրում ենք բարեկեցիկ կյանքի և անհույս աղքատության միջև։

Վստահ եմ, որ այլևս չեք խաբվելու։ Սուտը, տգիտությունն ու պիղծը մերժելու եք։

Կոչ եմ անում Ձեզ` եկեք նորից միասին շենացնենք մեր տունը, մեր Հայաստանը։ Հարատև խաղաղություն հաստատենք։ Վերականգնենք մեր արժանապատվությունը։ Բուժենք վերքերը։ Հավերժացնենք մեր հերոսներին ու իմաստ հաղորդենք նրանց սխրանքին։ Մեր ամենօրյա տքնաջան աշխատանքով առողջ, կիրթ, բարեկեցիկ կյանք կերտենք մեր երեխաների ու մեր թոռների համար։

Դա պետք է լինի մեր կատարելիք ընտրության իմաստը։ Եվ ընդհանրապես` մեր ապրած կյանքի իմաստը։

Վստահ եմ, որ չեք սխալվի։ Իսկ Դուք վստահ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Դեպի ուժեղ Հայաստան»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]