1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը 

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում 
ներգրավված լինելու մասին լուրերը 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ բոլոր կրթական հաստատություններին բազմաթիվ անգամ կոչեր, հորդորներ են եղել, որպեսզի չներգրավվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին և այլ քաղաքական գործընթացներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դումանյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի մեր այդ ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և հենց այդպես էլ եղել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ նպատակով օգտագործել ռեսուրսները, չեմ էլ ցանկանում իմանալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը և կրթական բոլոր հաստատությունները պարտավոր են կատարել իրենց վերապահված աշխատանքը: Մնացած հարցերը՝ քաղաքական, ընտրական, կուսակցական, աշխատանքից դուրս ազատ են կատարելու, կարող են և՛ ընտրել, և՛ ընտրվել»,- նշեց Դումանյանը:

Նա հավելեց, որ մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ վերջին տարիներին կրթօջախները զերծ են եղել և այժմ էլ զերծ են այդ գործընթացներից:

«Եթե լինի իրավական հիմք, որ մեկը խախտել է օրենքով սահմանված պահանջը, անմիջապես կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշեց Դումանյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2021 թվականի հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]