1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի երդման արարողությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին: «Մաղթում եմ կամք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին: Ձեզնից յուրաքանչյուրը, ստանձնելով իր պարտականությունները, նաև օրինակ է լինելու մեր ժողովրդի համար»,- մասնավորապես նշել է նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]