1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ընթացքի մեջ է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի շինարարությունը

Ընթացքի մեջ է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի շինարարությունը

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում շարունակվում է Մ-4, Սեւան-«Ախթամար» համալիր-Մ4 ճանապարհի 4 737 գծամետր հատվածի վերականգնումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության վարչությունից` վերականգնվող մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում, որի միջոցով Սեւան քաղաքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերը կապվում են միմյանց, Սեւան քաղաքի կենտրոնի, միջպետական Մ-4 Երեւան-Սեւան մայրուղու, Սեւան-Զովաբեր-Հրազդան ավտոճանապարհների հետ:
2021 թվականի հունիսի 18-ի  դրությամբ նշված ճանապարհահատվածում կատարվել են 6
800 խորանարդ մետր ծավալով հողային աշխատանքներ, տեղադրվել են 2 000 գծամետր ջրահեռացման երկաթբետոնե վաքեր, 1 900 գծամետր մայթի բազալտե եզրաքարեր, տեղադրվել երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ՝ 1.5 կիլոմետր երկարությամբ, իրականացվել են նաեւ այլ աշխատանքներ։
Ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության կողմից։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 801 միլիոն դրամ։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]