Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

ՄԱԿ-ում նշել են, որ մեկ տարում փախստականների թիվը 4 տոկոսով աճել է

ՄԱԿ-ում նշել են, որ մեկ տարում փախստականների թիվը 4 տոկոսով աճել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի ընթացքում ախարհում պատերազմներից եւ բռնությունից փախածների թիվը 4 տոկոսով աճել Է՝ հասնելով գրեթե 82,4 միլիոնի: Այդ մասն ասված Է ՄԱԿ-ի Փախստականների գործերով գերագույն կոմիսարի վարչության (ՓԳԿՎ) զեկույցում, որը հունիսի 18-ին հրապարակվել Է Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չնայած (կորոնավիրուսի) համավարակին այն մարդկանց թիվն, ովքեր փախել են պատերազմներից, բռնությունից, հետապնդումներից եւ մարդու իրավունքների խախտւմներից, 2020 թվականին աճել Է գրեթե մինչեւ 82,4 միլիոն»,- նշել են փորձագետներն՝ ընդգծելով, որ 2019 թվականի վերջին այդ թիվը կազմում Էր 79,5 միլիոն, եւ 12 ամսում ընդհանուր աճը կազմել Է 4 տոկոս:

Նրանց թվում, ովքեր պաշտպանության կարիք ունեն, 48 միլիոնը ներքին տեղահանված անձինք են: Մեկ տարում նրանց թիվը դարձել Է 2,3 միլիոնով ավելի, ամենից առաջ Եթովպիայում, Սուդանում, Սահելի պետություններում, Մոզամբիկում, Եմենում, Աֆղանստանում եւ Կոլումբիայում ծայր առած ճգնաժամերի հետեւանքով:

«Յուրաքանչյուր թվի հետեւում մարդիկ են, որոնք հարկադրված լքել են իրենց տները»,- հայտարարել Է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսար Ֆիլիպո Գրանդին՝ ընդծելով, որ նրանք ուշադրության, աջակցության եւ «որոշում գտնելու» կարիք ունեն: Նրա խոսքով՝ պահանջվում Է «շատ ավելի մեծ քաղաքական կամք» հակամարտությունների կարգավորման համար: Ինչպես նշված Է զեկույցում, իրենց տները հարակդրված լքածների թվում 42 տոկոսը բաժին Է ընկում դեռահասներին, եւ նրանք «առանձնապես խոցելի են»:

ՓԳԿՎ-ի գնահատումներով՝ գրեթե 1 միլիոն երեխա «փախստական Է ծնվել» 2018-ից մինչեւ 2020 թվականները: Փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2020 թվականին համավարակի ամենալարված պահին 160 երկրներ փակեցին իրենց սահմանները, իսկ 99 պետություններ ըստ որում այդ ռեժիմում բացառություններ չարեցին իրենց տարածք պաշտպանության կարիք ունեցող օտարերկրացիների թույլ տալու համար: 2020 թվականի ընթացքում իրենց տներն են վերադարձել 3,2 միլիոն հարկադիր տեղահանված անձինք եւ 251 հազար փախստականներ: Եվս 33,8 հազար փախստականներ ստացել են այն երկրների քաղաքացիություն, որոնց տարածքում ավելի վաղ ապաստան են գտել: Գրանդին «աշխարհի ղեկավաներին եւ նրաց, ովքեր ազդեցություն ունեն», կոչ Է արել «մի կողմ թողնելու իրենց տարաձայնությունները եւ վերջ դնելու քաղաքականության նկատմամբ եսասիրական մոտեցումներին»: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ Է «ջանքերը կենտրոնացնել հակամարտությունների կանխման եւ կարգավորման եւ մարդու իրավունքների հարգման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]