1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺԲ-ն գոհ է նախընտրական քարոզարշավի ընթացքից և քաղաքացիների արձագանքից

ԱԺԲ-ն գոհ է նախընտրական քարոզարշավի ընթացքից և քաղաքացիների արձագանքից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն ընդհանուր առմամբ գոհ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքից և քաղաքացիների արձագանքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺԲ կուսակցության ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վահե Գասպարյանը լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ այս ընթացքում իրենք կարողացել են իրենց ասելիքը հասցնել ժողովրդին:

«Օր օրի, ժամ առ ժամ ժողովրդի հետաքրքրությունն աճում է մեր կուսակցության նկատմամբ: Մենք այլընտրանքային քաղաքական ուժ ենք: Ժողովուրդն արդեն հասկացել է, որ հիմնական ուժը մեր ԱԺԲ-ն է, որպես ազգային ուժերի առաջամարտիկ»,- նշեց Գասպարյանը:

Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Հայկ Մարտիրոսյանն էլ ասաց, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում ստեղծվել է կեղծ օրակարգ, համաձայն որի պայքարն ընթանում է «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև:

«Իրականում պայքարը «Հայաստան» դաշինքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության միջև է: Միակ ազգային թևը, որ այսօր ներկայացված է, ԱԺԲ-ն է»,- ասաց, Մարտիրոսյանը:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]