Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Սամվել Բաբայանը որևէ քաղաքական ուժի չի համարում ֆավորիտ այս ընտրություններում

Սամվել Բաբայանը որևէ քաղաքական ուժի չի համարում ֆավորիտ այս 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ռազմական գործիչ Սամվել Բաբայանը նշեց, որ քարոզարշավի ընթացքում եղել են դժվարություններ, բայց կարողացել են դրանք հաղթահարել:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ Բաբայանը նշեց, որ քարոզարշավը հետաքրքիր էր, սակայն հասարակությանը կարողացան երկու բևեռի շուրջ տրամադրել, որը սխալ է համարում:

«Դա նրանից է, որ լրատվական ամբողջ դաշտը երկու բևեռ էր ձևավորել, դրա համար դժվար էր բոլորի համար կարողանալ այդ պատնեշը քանդել: 12 օրում չես կարող ամբողջ Հանրապետությունով արշավ անցկացնել և քո ծրագիրը ներկայացնել հասարակությանը: Մի շարք դժվարություններ կային, բայց հաղթահարել ենք, ժողովուրդը կորոշի: Հիմա որևէ մեկին չեմ համարում ֆավորիտ այս ընտրություններում»,- ասաց Բաբայանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]