Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Սուրենավանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած 14-ամյա տղայի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Սուրենավանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժած 14-ամյա տղայի առողջական 
վիճակում դրական տեղաշարժ կա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մարմնական լուրջ վնասվածքներ ստացած 14-ամյա տղայի առողջական վիճակում քիչ, բայց դրական տեղաշարժ կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը:

Հունիսի 16-ին Արարատի մարզի Սուրենավան գյուղում իրար էին բախվել երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկում գտնված 14-ամյա պատանին տեղափոխվել էր Արարատի ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Նա վիրահատվել է, կատարվել են անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]