Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

«Վերելք» կուսակցությունը կոչ է անում պարտադիր գնալ ընտրության՝ հանուն երկրի

«Վերելք» կուսակցությունը կոչ է անում պարտադիր գնալ ընտրության՝ հանուն երկրի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերելք» կուսակցության անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում սահմանամերձ գյուղերում շրջելով տարբեր խնդիրներ են արձանագրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Վերելք» կուսակցության նախագահ, ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Ալեքսան Մինասյանը: Նա ՀՀ քաղաքացուն կոչ արեց գնալ ընտրության, քանի որ չգնալով կանարգեն «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ննջողների հիշատակը:

«Նրանք այժմ սպասում են, որպեսզի մենք ստեղծենք այնպիսի պետություն, որը հարիր է մեր ժողովրդին. միայն խոնարհվելը շատ քիչ է, դրական և գործնական քայլեր պետք է անել: Ընտրության գնալով որոշվում է երկրի վիճակը»,- շեշտեց Մինասյանը:

Խոսելով քարոզարշավի ընթացքում հասարակության հետ շփումների մասին՝ նա նշեց, որ այդ ընթացքում որոշ խնդիրներ են արձանագրել:

«Շրջել ենք սահմանամերձ բնակավայրերում, և բնակիչները հիմնականում նշում էին, որ իրենց անվտանգ չեն զգում: Գյուղացիները հաճախ բողոքում էին, որ անվտանգություն չապահովելու դեպքում իրենք չեն կարողանա հանգիստ մշակել իրենց հողն ու անասուններին արոտավայրեր տանել»,- նշեց Մինասյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցությունը 2 ամիս առաջ է ստեղծվել, և այդ ընթացքում աշխատանքներ են արել իրենց ուժերի ներածին չափով:

«Մենք որոշեցինք քաղաքականություն մուտք գործել, քանի որ տարբեր հարցերի շուրջ այնպիսի մոտեցումներ էինք առաջարկում, որոնք ստանդարտից դուրս են: Պարտավոր էինք մասնակցել և ցույց տալ, որ կան նաև այսպիսի առաջարկներ, ճանապարհներ, որոնցով պետք է առաջ շարժվել»,- ասաց կուսակցության ղեկավարը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]