Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը

Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի մեկնարկի մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:

Հայտարարված մրցույթների արդյունքների ամփոփման արդյունքում ընտրվել են դասընթացների կազմակերպման և անցկացման համար լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:

Դասընթացներն անցկացվելու են առցանց՝ նշված ուղղություններով․

  • «Տվյալագիտություն» (Data Science),
  • «JavaScript ծրագրավորման լեզվի I մակարդակ (Beginner),
  • «JavaScript ծրագրավորման լեզվի II մակարդակ (Intermediate),
  • «SS վաճառքներ» (IT Sales),
  • «Պրոդուկտի կառավարման (Product Management) II մակարդակ (Intermediate)»,
  • «Նախագծերի կառավարում» (Project management),
  • «UI/UX մասնագիտացման II մակարդակ»,
  • «C#/․Net ծրագրավորման լեզվի II մակարդակ»,
  • «Որակի ապահովման (Quality assurance) II մակարդակի դասընթաց (automation),
  • «DevOps մասնագիտացման դասընթաց»,
  • «Մեքենայական ուսուցման» (ML) II մակարդակ (Intermediate)
  • «Կիբերանվտանգություն» (Cybersecurity),
  • «Python ծրագրավորման լեզվի I մակարդակ» (Beginner),
  • «Python ծրագրավորման լեզվի II մակարդակ» (Intermediate)

Մասնակիցները կհանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով,  պետության կողմից  կֆինանսավորվի ուսման վարձը։

Նշված մասնագիտություններով հայտերի ընդունման գործընթացը շուտով կմեկնարկի։ Այն հասանելի կլինի edu.hti.am կայքում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]