1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայ ռազմագերիները խաղաքարտ են Ադրբեջանի համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայ ռազմագերիները խաղաքարտ են 
Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այն, ինչ կատարվում է Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պատանդառուների հետ, միջազգային եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է։ Այդ ամենը համապատասխանում է Ադրբեջանի՝ որպես ահաբեկչության եւ ավազակապետության հովանավոր պետության իմիջին, ավելին՝ վերջինս չի էլ փորձում թաքցնել իր հանցագործությունները։

Նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության համաձայն հայ գերիները պետք է վերադարձվեին, մինչդեռ անցել է յոթ ամսից ավելի, սակայն նրանցից շատերը ոչ միայն չեն վերադարձվել, այլեւ այսօր հայ ռազմագերիներից 14-ի նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա դատավարություն է ընթանում։ Չի բացառվում, որ այդ ճակատագրին կարող են արժանանալ մյուս ռազմագերիներից շատերը։

Ադրբեջանը գերիներին օգտագործում է նաեւ իր քաղաքական ծրագրերն իրականացնելու համար։ Դրա անհերքելի ապացույցը ստացվեց օրեր առաջ, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակեցին երկրի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի՝ հունիսի 15-ին Արցախի բռնազավթված Շուշի քաղաք ուղեւորվելու ժամանակ տեղի ունեցած զրույցից մի հատված, որտեղ Էրդողանն ու Ալիեւը քննարկում են Արցախի ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ գերիներին վերադարձնելու հարցը...»։

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]