Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ներդրումներն ու տնտեսական անվտանգությունը՝ մեկ օղակում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ներդրումներն ու տնտեսական 
անվտանգությունը՝ մեկ օղակում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդհանրապես ներդրումային քաղաքականության արդյունավետության ապացույցը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պատկերն է։ Տնտեսությունն աշխատեցնելու համար ներդրումներ են պետք, բայց պատերազմի հետեւանքով մեր երկրի՝ տարածաշրջանում գործուն դիրքի կորուստը, երկրում անվտանգության եւ կայունության առումով անբարենպաստ վիճակը բարդացնում են ներդրումների ներգրավումը։

Հավելյալ՝ ներդրումների պաշտպանության հետ կապված տարաբնույթ խնդիրները՝ պայմանավորված ինչպես գործող իրավական ակտերի անկատարությամբ, այնպես էլ դրանց ոչ պատշաճ  իրականացմամբ, նույնպես բացասաբար են անդրադառնում նեդրումներ բերելուն։ Մեկ այլ կարեւոր հարց էլ կա, որ ճիշտ չէ անտեսելը․ ներդրումների պարագայում չափազանց կարեւոր է հասկանալ այդ ներդրումների «ծագումը», ո՞վ է իրականում ներդրողը, ո՞ր երկրից եւ ո՞ր ոլորտներում է ցանկանալու գումար դնել եւ այլն։ Տնտեսական անվտանգության պահպանումը մեր գերխնդիրներից է։

«ՀՀ»-ն փորձել է հասկանալ, թե քաղաքական որ ուժը ներդրումների մասով ինչ քայլեր է նախատեսում»։

                           Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]