Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1820 թ. հունիսի 18-ին ծնվել է Ղեւոնդ Ալիշանը՝ հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838 թ.)։ Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ Հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության եւ համախմբման շրջանում, երբ ժողովրդի ազատագրական ձգտումները նոր մարմնավորում էին ստանում, Ալիշանի ստեղծագործությունը դարձավ դրա արձագանքն ու արտացոլումը։ Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ։ Նա եղել է հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից եւ բանահավաք-ուսումնասիրողներից։

-1876 թ. հունիսի 18-ին ծնվել է Քրիստափոր Արարատյանը՝ հայ ականավոր ռազմական գործիչ, ռուսական բանակի գնդապետ, հայկական բանակի գեներալ-մայոր, Սարդարապատի ճակատամարտում հայկական կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար։ Հայաստանի առաջին Հանրապետության երկրորդ ռազմական նախարար, անկուսակցական։ 1937 թ. գնդակահարվել է որպես «ազգի թշնամի»։ Արդարացվել է հետմահու։

-1902 թ. հունիսի 18-ին ծնվել է Բորիս Բառնետը՝ խորհրդային կինոռեժիսոր եւ դերասան:

-1915 թ. հունիսի 18-ին ծնվել է Լեւոն Գրիգորյանը՝ թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961):

-1919 թ. հունիսի 18-ին ծնվել է Վարդան Մուսախանյանը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու։ Վարդան Մուսախանյանի գրչին են պատկանում մոտ 20 գիտական աշխատանքներ, այդ թվում` ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ։ Հայկական սովետական հանրագիտարանում տպագրվել են նրա շուրջ երկու տասնյակ հոդվածները՝ նվիրված պետության եւ իրավունքի հարցերին։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով»,  «Աշխատանքի վետերան» մեդալով։

-1429 թ. հունիսի 18-ին տեղի ունեցավ Պատեի ճակատամարտը՝ Հարյուրամյա պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկը:

-1812 թ. հունիսի 18-ին ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Մեծ Բրիտանիային, ու սկսվեց անգլո-ամերիկյան պատերազմը, որը տեւեց 3 տարի:

-1815 թ. հունիսի 18-ին Վաթեռլոոյի մոտ տեղի ունեցած մեծ ճակատամարտում Նապոլեոն Բոնապարտը պարտություն կրեց անգլո-հոլանդա-պրուսական զորքերից:

-1953 թ. հունիսի 18-ին Եգիպտոսը իրեն հանրապետություն հայտարարեց:

-1987 թ. հունիսի 18-ին Եվրախորհրդարանը ընդունեց բանաձեւ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին»։

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]