Եվրո-2020. Բելգիան Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում է
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Դանիան մրցեց Բելգիայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոպենհագենում կայացած խաղի մեկնարկցի ընդամենը երկու րոպե անց Դանիան բացեց հանդիպման հաշիվը: Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաարագ գոլերից մեկը խփեց Պոուլսենը: Ըստ վիճակագրության, առաջին կեսում հավասար պայքար էր ծավալվում:
Երկրորդ կեսի մեկնարկին` 55-րդ րոպեին, Բելգիան հավասարեցրեց հաշվի տարբերությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Տորգան Ազարը: Բելգիայի խաղում բեկում մտցեց Քևին դե Բրյունեն, ով փոխարինման դուրս գալով առաջ մղեց իր թիմին:
Բելգիան այս հաղթանակից հետո դուրս եկավ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ:
Դանիա-Բելգիա` 1:2:
Euro-2020-ի վերջին տուրում Բելգիան կխաղա Ֆինլանդիայի, Դանիան` Ռուսաստանի հետ: Այդ հանդիպումները կկայանան հունիսի 21-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում