Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Սևանը» համալրել է կազմը բրազիլացի հարձակվողով

«Սևանը» համալրել է կազմը բրազիլացի հարձակվողով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» համալրում է կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի հարձակվող Կլաուդիր Մարինի Ժունիորի հետ։ 28 ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել բրազիլական «Ֆլամենգո», «Կորինտիանս», «Սան Պաոլո» թիմերում ։ Հայաստանում խաղացել է «Գանձասար Կապանի» կազմում։ 2019/20 թվականներին խաղացել է Իրանի առաջնությունում։ Իսկ մինչև մեր ակումբ տեղափոխվելը եղել է «Լոռիի» ֆուտբոլիստ։

Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]