Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պեսկովը գնահատել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

Պեսկովը գնահատել է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարակ պլանը կարող Է վերադառնալ ի շրջանս յուր, առկա Է դինամիկա եւ հույս, որ կհաջողվի իրադրությունը շտկել: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հանդես գալով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլխավորն այն Է, որ, ըստ համալիր պլանի… կարող Է վերադառնալ, ամեն բան կարող Է վերադառնալ ի շրջանս յուր, առկա Է որոշակի դինամիկա: Եվ մենք հույս ունենք, որ կհաջողվի իրադրությունը դուրս բերել ներկայիս վիճակից»,-ասել Է Պեսկովը՝ խոսելով ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովում արծարծված իրանական պրոբլեմատիկայի մասին: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:

Իրանը 2019 թվականին՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: 2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ Է մտել մի օրենք, որը պարտավորեցնում Է սկսել բարձրհարստացված ուրանի (20 տոկոսից) արտադրություն, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք գործարքի դրույթներից դուրս են, եւ հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առեւտուր անել եւ ֆինանսական գործողություններ իրականացնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]