Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

 Եվրամիությունում կազմել են ամենամաքուր օդով քաղաքների վարկանիշը

 Եվրամիությունում կազմել են ամենամաքուր օդով քաղաքների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում ամենամաքուր քաղաքային օդը գրանցվել Է Շվեդիայի հյուսիսի Ումեո քաղաքում: Հունիսի 17-ին այդ մասին հայտնել Է Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալությունը (EЕA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օդի աղտոտումը լուրջ սպառնալիք Է առողջության համար, ուստի EЕA-ն գործարկում Է ինտերակտիվ քարտեզ, որի միջոցով կարելի Է տեսնել, թե բնապահպանությունն ինչ տեսք ունի Միության 323 քաղաքներում:

Գործակալության տվյալների համաձայն՝ Ումեոյում մասնիկների պարունակությունը մեկ խորանարդ մետր օդի հաշվով հասնում Է 3,7 միկրոգրամի, ինչն զգալիորեն ցածր Է Եվրամիության սահմանային մեծությունից, որը կազմում Է 25:

Ֆինլանդիայի Տամպերեն (3,8) եւ Պորտուգալիայի Ֆունշալը (4,2) EЕA-ի ցանկում զբաղեցնում են երկորդ եւ երրորդ տեղերը: Իրավիճակն ամենից վատն Է Լեհաստանի Նովի Սոնչում (27,3), Իտալիայի Կրեմոնա քաղաքում (25,9) եւ Խորվաթիայի Սլավոնսկի Բրոդում (25,7): 127 քաղաքների ռեգիստրում, որոնք մտել են «լավ օդ» կատեգորիա (10 միկրոգրամից պակաս մասնիկներ մեկ խորանարդ մետրում), ներառված են Շվեդիայի այլ քաղաքներ՝ Ուպսալան, Ստոկհոլմը, Գյոտեբորգը եւ Մալմյոն: «Միեւնույն ժամանակ, ինչպես վերջին տարիներին օդի որակն զգալիորեն բարելավվել Է, Եվրոպայի շատ քաղաքներում աղտոտումը մնում Է անփոփոխ բարձր»,- մեջբերված Է EEA-ի մամուլի տեղեկագրում կազմակերպության ղեկավար Հանս Բրյունինքսի խոսքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]