Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն ՀՀ-ին փոխանցել են թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն ՀՀ-ին փոխանցել են թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից: 
Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն՝ սարքավորումների նոր խմբաքանակը ստանալու համար:
«Եվրոպական միությունը Հայաստանի կողքին է՝ շարունակելով աջակցել առողջապահական համակարգերի կարողությունների ամրապնդմանը։ Քովիդ-19 համավարակի ժամանակաշրջանում հանրային առողջապահության ոլորտի արտակարգ իրավիճակներին համարժեք արձագանք ապահովելը և մարդկանց կյանքը փրկելը կենսապես կարևոր է։ Միասին՝ մենք ավելի ուժեղ կլինենք և ավելի արագ կհաղթահարենք համավարակը», նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում առաջնային նշանակություն ունեն արհեստական շնչառության սարքերը, որոնք օգնում են շնչել՝ օրգանիզմին մատակարարելով թթվածին և կարգավորելով օդի քանակությունը շնչուղիներում և թոքերում, ինչպես նաև շնչառման և արտաշնչման փուլերի հերթափոխությունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]