Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 741-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 741-ով
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 741-ով: Մահացել Է 18 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 356 հազար 920 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ- կլինիկաներից դուրս Է գրվել 945 մարդ, համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 342 հազար 720 հիվանդ, մահացել Է 5114-ը:

Մեկ օրում արվել Է 31 հազար 350 թեստ, այդ թվում 17 հազար 359-ը՝ հակագենի եւ 13 հազար 911-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 2,36 տոկոս, վերջին 14 օրում՝ 2,49 տոկոս, վերջին յոթ օրում՝ 2,4 տոկոս:

Պատվաստումներ Է ստացել 221 հազար 156 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 4302 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 42 քաղաքացի, ստացիոնարներում՝ 2926, քովիդ-հյուրանոցներում՝ 602 մարդ:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]