Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեւանա լճից ոռոգման նպատակներով  բաց է թողնվել 43 միլիոն 404 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից ոռոգման նպատակներով  բաց է թողնվել 43 միլիոն 404 հազար խորանարդ 
մետր ջուր

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 43 միլիոն 404 հազար խորանարդ մետր ջուր։

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ  «Հայհիդրոմետ» ծառայությունից, նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 86 սանտիմետր բարձրության վրա, որը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

2021 թվականի հունվարից մինչեւ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 119 միլիոն 404 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]