Ավարտվել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը
20:02, 16 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները, որոնք տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ՝ ներառյալ ընդմիջումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Ժնևի «Լա Գրանժ» վիլայում։
Գագաթնաժողովից առաջ Պուտինը կարճ շփվել է Շվեյցարիայի նախագահ Գի Պարլեմենի հետ, այնուհետեւ երեք երկրների ղեկավարները միասին լուսանկարվել են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում