1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Հայաստան» դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից

«Հայաստան» դաշինքը  գոհ է նախընտրական քարոզարշավից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ամփոփեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սողոմոնյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից:

«Որպես դաշինքի ներկայացուցիչ և  ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ ուզում եմ փոխանցել իմ գոհունակությունը այն ընդունելությունից, որին արժանացել է և դաշինքի ղեկավարը, և առաջնորդները, և ընդհանրապես դաշինքի ներկայացուցիչները տարբեր մարզերում և տարբեր քաղաքներում: Շնորհակալություն ձեզ այդ ընդունելության համար, մենք այդպես էլ ,անկեղծ ասած, սպասում էինք, որ նման ընդունելություն է լինելու»,- ասաց Սողոմոնյանը:

Դաշինքի անունից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Սողոմոնյանը ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում չեն հասցրել տեսնել, հանդիպել և իրենց ծրագրերը ներկայացնել:

«Ովքեր չեն կարողացել կամ չեն հասցրել հանդիպել, ես բոլոր այդ մարդկանցից ներողություն եմ խնդրում:Վստահ եմ, որ առաջիկայում նման հնարավորություն լինելու և անպայման հանդիպելու ենք»,- եզրափակեց Սողոմոնյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]