Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եղեգնաձորում հանրահավաքին ներկա գտնվողների հետ 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տվածների հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ նախընտրական քարոզարշավի 10 օրվա ընթացքում ժողովուրդը զարգացրել է քաղաքական գործընթացը և հասցրել նախահեղափոխական վիճակի:

«Հայաստանում այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ, այն տարբերությամբ, որ 3 տարի առաջ մենք անում էինք ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Այս անգամ հասունացել է կրկին ոչ բռնի, ոչ թավշյա, սակայն այս անգամ պողպատե հեղափոխության ժամանակը: Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին կլինի ճշմարտության ժամը և ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով պետք է մեկտեղվեն Երևանի Հանրապետության հրապարակում՝ ի ցույց դնելու ակնհայտը, որ ժողովրդի առաջ խաղ չկա»,- նշեց Փաշինյանը:

ՔՊ-ն Եղեգնաձորում տեղի ունեցած հանրահավաքը ավարտեց երթով:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]