1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ 
խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:

20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի,  քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ:

Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի Վենետիկի հանձնաժողովի անդամը:

Ընտրությունները դիտարկելուց հետո՝ հունիսի 21-ին Երևանում ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]