Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրո-2020. Պորտուգալիան հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնությունը

Եվրո-2020. Պորտուգալիան հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնությունը

 ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին «մահվան խմբի»` F խմբի հավաքականները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Բուդապեշտի Ֆերենց Պուշկաշի անվան մարզադաշտում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը մրցեց Հունգարիայի դեմ: Առաջին կեսում Պորտուգալիան տիրել էր նախաձեռնությանը և հանդես էր գալիս «առաջին համարի» ներքո: Ըստ վիճակագրության Հունգարիան ընդամենը մեկ հարված էր կատարել դեպի դարպասը: Մի քանի սուր պահեր ուներ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Ի վերջո, թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում հունգարները սկսեցին անհանգստացնել պորտուգալացի պաշտպաններին իրենց գրոհներով: Իսկ Պորտուգալիան այդպես էլ չէր կարողանում գտնել դեպի Հունգարիայի դարպասը տանող ճանապարհը: Հունգարիայի հավաքականին հաջողվեցգոլ խփել նաև 79-րդ րոպեին, բայց մրցավարները խաղից դուրս իրավիճակ գրանցեցին:

Պորտուգալիային հաջողվեց գրավել մրցակցի դարպասը 84-րդ րոպեին: Աչքի ընկավ Հերերուն: Այնուհետ` 87-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ հերթական ռեկորդի հեղինակ՝ Եվրոպայի առաջնություններում խփելով 10-րդ գնդակը: Պորտուգալական ֆուտբոլի աստղը խփեց նաև երկրորդ գնդակը՝ գեղեցիկ գրոհից հետո արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում:

Հունգարիա-Պորտուգալիա` 0:3:

Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 19-ին կմրցի Գերմանիայի, իսկ Հունգարիան` Ֆրանսիայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]