1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վահան Քերոբյանն ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում տպավորիչ աճ է ակնկալում

Վահան Քերոբյանն ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում տպավորիչ աճ է 
ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության ոլորտում աճ է ակնկալվում, որը կերևա արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական համախառն ծավալներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«2020 թվականին ՀՀ-ում գյուղատնտեսությունը եղել է այն ոլորտներից մեկը, որն առավելագույնս լավ է դրսևորել իրեն: Այս տարի ակնկալում ենք, որ այդ ոլորտում տպավորիչ աճ կլինի, քանի որ գյուղատնտեսական ծրագրերը, որոնք սկսվել են դեռևս 2019 թվականից՝ հիմա են ռեալ արդյունք տալիս: Այդ ամենը կերևա արտահանման, ինչպես նաև գյուղատնտեսական համախառն ծավալներում»,- նշեց նախարարը:

Հարցին, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը, Քերոբյանը պատասխանեց, որ անցյալ տարի մեծ աջակցություն է եղել մշակող արդյունաբերությանը՝ սննդի վերամշակմանը:

«Մենք 0 տոկոս վարկային ռեսուրսներ ենք հատկացրել բոլոր մթերողներին: Նրանք դրա շնորհիվ հնարավորինս շատ գյուղատնտեսական արտադրանք կկարողանային մթերել: Ծրագրերից մեկն էլ եղել է ինտենսիվ այգիների խթանումը: Արդեն իսկ բավականաչափ բերք կա, ինչն էլ էապես կազդի այս տարվա գյուղատնտեսական համախառն արտադրանքի վրա»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ գյուղատնտեսությունում եղած ծավալներն իրեն չեն բավարարում, քանի որ այս ոլորտը մնում է ամենացածր արտադրողականություն ունեցողներից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]