Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը հանձնառու է եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարմանը. Փաշինյան

Հայաստանը հանձնառու է եռակողմ հայտարարության պարտավորությունների 
կատարմանը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանը հանձնառու է բոլոր այն միջազգային պարտավորություններին, որ ստանձնել է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը մինչև այսօր մեր գերիներին ամբողջությամբ չի վերադարձրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշելով, որ այդ հայտարարությունը ստորագրելու համար իրեն հրապարակներում անվանում էին դավաճան՝ նա նշեց. «Ոչ ոք չի ասում, որ գալու եմ և այդ հայտարարությունը չեղյալ անեմ: Դուք կրկնակի դավաճան եք, եթե ասում եք՝ դա դավաճանություն է և գալիս եք դրան տեր կանգնելու»:

Փաշինյանը կոչ արեց չտրվել որևէ տեսակի, այդ թվում և ադրբեջանական մանիպուլյացիաներին: «Ոչ Մեղրի, ոչ Զանգեզուր, ոչ միջանցք բառ չկա հայտարարության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ այդ փաստաթղթի մեկնաբանությունը տրվել է հունվարի 11-ին՝  Մոսկվայի եռակողմ հայտարարության մեջ:

«Մենք ընդհանուր առմամբ կողմ ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացմանը, որովհետև ինչքան դա Ադրբեջանին է պետք, այդքան էլ մեզ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ իրենք ապահովելու են երկրի անվտանգությունն ու ապահովությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]