Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծառուկյանը Շիրակի մարզում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների կարևորության մասին

Ծառուկյանը Շիրակի մարզում խոսեց հայ-ռուսական հարաբերությունների 
կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր այլևս չկա սև ու սպիտակ, այսօր կա միայն հայ ազգը, որը պետք է միասնական լինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Շիրակի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նշեց, որ հզոր պետություն ունենալն անհնարին է, քանի դեռ մարդիկ ապահովված չեն աշխատանքով, չեն փակվել «ժողովրդի վարկերը, պարտքերն ու տույժերը»: «Հզոր պետություններում ժողովուրդներն ապրում են բարեկեցիկ կյանքով, ոչ թե ընտանիքները միանգամից մի քանի վարկեր են վերցնում»,- հայտարարեց Ծառուկյանը: Նա խոստացավ իշխանության գալու պարագայում 1 մլրդ դոլար գումար հատկացնել վարկերի մարմանը:

ԲՀԿ առաջնորդը խոսեց նաև Գյումրիի «դոմիկներում» բնակվող անձանց, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ դա ևս իրենց առաջնահերթություններից է:

Խոսելով Հայաստանի անվտանգության մասին՝ Ծառուկյանը նշեց, որ պետք է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: «Մեր սահմանները պետք է պահեն հայ և ռուս զինվորները, որ դրանք անսասան լինեն, որ անգամ ճանճ չանցնի»,- նշեց նա:

ԲՀԿ ղեկավարը հավելեց, որ իր կապերն ու հնարավորությունները լիարժեքորեն օգտագործելու է ժողովրդին ներկա ծանր վիճակից դուրս բերելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am