1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էրդողանը հայտնել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու մտադրության մասին

Էրդողանը հայտնել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու մտադրության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Շուշիում հյուպատոսարան բացելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի նախագահը Բաքու է ժամանել հունիսի 14-ին, իսկ հունիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է ադրբեջանական կողմից օկուպացված Շուշի, որտեղ ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին հռչակագիր:

Ստորագրումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի ասուլիս են հրավիրել, որտեղ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է իրենց մտադրության մասին: «Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս Շուշիում բացել հյուպատոսարան»,- նշել է Էրդողանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]