Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները շարունակում են պայքարը Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ

Հրշեջ-փրկարարները շարունակում են պայքարը Նուբարաշենի աղբավայրում բռնկված 
հրդեհի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի աղբավայրի՝ երկու շաբաթ տևած հրդեհից ընդամենն օրեր անց արդեն ութ օր հրշեջ-փրկարարներն այս անգամ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի դեմ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 31․2 հա ընդհանուր մակերեսով աղբավայրում կուտակված աղբը կազմում է 10 հա, որից 3 հա այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են 38 մարտական հաշվարկ, 132 հրշեջ-փրկարար:

Հրդեհաշիջումն աղբավայրում մեծ դժվարությամբ է կատարվում: Հրշեջ-փրկարարները վտանգում են իրենց կյանքը. մի քանի մետր բարձրության հասնող աղբակույտերում սողանքի հավանականություն կա:

Հրդեհաշիջման ընթացքին պարբերաբար հետևում են Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հրդեհաշիջմանն աջակցում է նաև Երևանի քաղաքապետարանը՝ տրամադրելով թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր, բեռնատար մեքենաներ և ջրատարներ: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհի օջախները: Այսօրվա դրությամբ կրակի տարածման վտանգ չկա:

Հրշեջ-փրկարարական ջոկատներն աղբավայրի տարածքում շուրջօրյա հերթապահություն են իրականացնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]