Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կարեն Գիլոյանն ընդունել է MMA-ի մարզիկ Վարշամ Գևորգյանին

Կարեն Գիլոյանն ընդունել է MMA-ի մարզիկ Վարշամ Գևորգյանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 15-ին  ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ առաջիկա մենամարտի նախապատրաստությունից: Մենամարտը նախատեսված է Ալմաթիում (Ղազախստան) հունիսի 25-ին կայանալիք MMA-ի պրոֆեսիոնալ մրցաշարի շրջանակում: Գևորգյանը մենամարտի առաջարկը ստացել է ադրբեջանական կողմից և, ինչպես ինքն է նշում, վճռական տրամադրվածությամբ ընդունել այն:

«Հաջողություն եմ մաղթում: Առաջնահերթ կարևոր է հաղթական տրամադրվածությունը, որի հետ կապված, ինչպես տեսնում եմ, խնդիրներ չկան: Վստահ եմ, որ պատվով հանդես կգաս և մեր հաջորդ հանդիպման ժամանակ արդեն հաղթանակիցդ կխոսենք»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և հնարավոր ուղղություններով աջակցելու պատրաստակամություն հայտնել: Վարշամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ ջանք չի խնայելու Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար. «Կարելի է ասել՝ կարիերայիս ամենակարևոր մենամարտն է լինելու: Մրցակցիս նպատակը հենց հայ մարզիկի հետ մենամարտելն է, իսկ ես վճռական եմ տրամադրված: Որևէ մենամարտի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն այսչափ պատրաստված չեմ եղել»:

Վարշամ Գևորգյանի երկրորդ մարզիչ և մարտավկա Արմեն Սողոյանի խոսքով՝ նախապատրաստական մարզումներն ընթանում են ըստ ծրագրածի. «Լավագույնս պատրաստվում ենք առաջիկա մենամարտին: Վարշամին, բացի Ղազախստանի հայկական համայնքի աջակցությունից, ոչինչ պետք չէ»: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում MMA-ի զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում Կարեն Գիլոյանը հավաստիացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ է ակտիվ գործընկերային հարաբերությունների հաստատմանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]