Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

Երկու մանկապարտեզում երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին

Երկու մանկապարտեզում երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն 
համապատասխանել սահմանված պահանջներին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի օգտագործումից հետո ինքնազգացողության վատացման մասին ահազանգեր են ստացվել նաև այլ քաղաքացիներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին տեսչական մարմնից, ՍԱՏՄ ղեկավարի հրամաններով՝ վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ, են սկսվել նշված մանկապարտեզներում, ինչպես նաև «Բիոկաթ» ՍՊԸ-ում: Մանկապարտեզներում առկա սննդից և կաթնամթերքներից կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր փորձաքննության: «Բիոկաթ» ընկերության հունիսի 7-ին և 8-ին արտադրված կաթնաշոռի և թթվասերի ողջ արտադրանքը ետ է կանչվել իրացման ցանցից և մատակարարման վայրերից:
ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացված փորձաքննությամբ պարզվել է, որ ներկայացված կաթնաշոռի և թթվասերի նմուշները ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ և բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններ կաթնամթերքը առաքվել է միևնույն փոխադրամիջոցով, որի սառնարանը անսարք է եղել և չի գործել:
«Բիոկաթ» ՍՊԸ-ում ստուգումը շարունակվում է, կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթները կկասեցվեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]