Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գինցբուրգը գնահատել է «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը կորոնավիրուսի «մոսկովյան» շտամի դեմ

Գինցբուրգը գնահատել է «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը կորոնավիրուսի «մոսկովյան» շտամի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնն (ՀՄԱԳՀԿ) ուսումնասիրում Է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի «մոսկովյան» շտամի դեմ. ենթադրվում Է, որ պատվաստանյութը կպաշտպանի նաեւ COVID-19-ի այդ տարբերակից: Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտարարել Է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Գինցբուրգը հայտնել Էր, որ կորոնավիրուսի մուտացիաների օրիգինալ տարբերակներ կան Ռուսաստանում, մասնավորապես, Մոսկվայում. դրանց առանձնահատկությունները եւ մյուս շտամներից տարբերությունները ներկայում ուսումնասիրվում են: «Ներկայում կատարվում Է «մոսկովյան» շտամի եւ դրա դեմ «Սպուտնիկ V»-ի արդյունավետության ուսումնասիրություն. մենք կարծում ենք, որ պատվաստանյութն արդյունավետ կլինի, բայց հարկավոր Է սպասել հետազոտության արդյունքներին»,-ասել Է Գինցբուրգը:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնում (ՀՄԱԳՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:

Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն Է ստացել ավելի քան 3,4 միլիարդ ընդհանուր բնակչություն ունեցող 67 երկրներում:

Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների արդյունքների, կազմել Է 97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ Է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել Էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]