1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 14 185 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 14 185 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 14 185-ով՝ մինչեւ 5 236 593: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,27 տոկոս: Բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 8 597-ով՝ մինչեւ 4 818 244: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն, նվազել Է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 92 տոկոսի մակարդակ:

Մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 379-ով՝ մեկ օր առաջվա 371-ի դիմաց:

Ընդամենը համաճարակի սկզբից ի վեր վարակից մահացել Է 127 180 մարդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,43 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 6 805-ով՝ մեկ օր առաջվա 6 590-ի դիմաց՝ մինչեւ 1 248 112:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալներով, կազմել Է 0,55 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում արձանագրել են կորոնավիրուսի պատճառով 71 մահ (մեկ օր առաջվա 72-ի դիմաց): Ընդամենը համավարակի սկզբից ի վեր քաղաքում մահացել Է 21 050 հիվանդացած, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]