Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԿԲ նախագահը վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ է կանխատեսում

ԿԲ նախագահը վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա:

«Փոխանցումային մեխանիզմի աշխատելու արդյունքում մենք ակնկալում ենք, որ որոշակիորեն տեղի կունենա տոկոսադրույքների աճ»,-ասաց Գալստյանն ու նկատեց, որ դա մի կողմից կարող է ազդեցություն ունենալ ներդրումների վրա:

Սակայն նա շեշտեց, որ ԿԲ գնահատականներով չափազանց կարևոր է, որ մարդկանց՝ խնայողությունները սպառմամբ փոխարինելու վարքագծի վրա որոշակի ազդեցություն ունենան և մարդկանց նախասիրությունը՝ դեպի խնայողություն, մեծացնեն:

2021թ. հունիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը  0.5 տոկոսային կետով՝սահմանելով 6.5 տոկոս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]