ԿԲ նախագահը վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ է կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կանխատեսում է վարկերի տոկոսադրույքների որոշակի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցին, թե վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա վարկերի տոկոսադրույքների վրա:
«Փոխանցումային մեխանիզմի աշխատելու արդյունքում մենք ակնկալում ենք, որ որոշակիորեն տեղի կունենա տոկոսադրույքների աճ»,-ասաց Գալստյանն ու նկատեց, որ դա մի կողմից կարող է ազդեցություն ունենալ ներդրումների վրա:
Սակայն նա շեշտեց, որ ԿԲ գնահատականներով չափազանց կարևոր է, որ մարդկանց՝ խնայողությունները սպառմամբ փոխարինելու վարքագծի վրա որոշակի ազդեցություն ունենան և մարդկանց նախասիրությունը՝ դեպի խնայողություն, մեծացնեն:
2021թ. հունիսի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝սահմանելով 6.5 տոկոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում