Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   31 Հուլիս

 Վրաստանի գլխավոր համաճարակաբանը կոչ է արել բոլորին՝ պատվաստվել նախքան նոր ուսումնական տարվա մեկնարկը

 Վրաստանի գլխավոր համաճարակաբանը կոչ է արել բոլորին՝ պատվաստվել նախքան նոր ուսումնական տարվա մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ուսանողները, դասախոսները, դպրոցների մանկավարժները պետք Է ստանան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Հիվանդությունների եւ հանրային առողջության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի գլխավոր համաճարակաբանի խոսքով՝ ամռանը պետք Է առավելագույն քանակությամբ պատվաստումներ անել:

«Համալսարանների բոլոր մանկավարժները եւ բոլոր ուսանողները նախքան ուսումնական տարվա մեկնարկը պետք Է կրկնակի պատվաստում ստանան այնպես, ինչպես դպրոցների բոլոր ուսուցիչները, որպեսզի դպրոցներն անվտանգ լինեն երեխաների համար: Հուլիսին եւ օգոստոսին մենք կունենանք բավարար քանակությամբ պատվաստանյութեր, նույնիսկ կարելի կլինի ընտրություն կատարել: Այնպես որ բոլորդ պատվաստվեք»,-հայտարարել Է Գամկրելիձեն:

Հունիսի 15-ին Վրաստանում ավարտվել Է ուսումնական գործընթացը:

Երկրի կրթության եւ գիտության նախարարության վերջին տվյալների համաձայն, կորոնավիրուս Է հայտնաբերվել մանկավարժների եւ դպրոցների անձնակազմի 0,2 տոկոսի մոտ, ինչպես նաեւ աշակերտների 0,04 տոկոսի մոտ: Ուսումնական տարվա վերջում հեռավար ռեժիմով աշխատել Է 52 դպրոցներ եւ 139 առանձին դասարաններ: Անձնական խնդրանքի հիման վրա, հեռավար ռեժիմով դասավանդել են ռիսկի խմբին պատկանող 120 մանկավարժներ, հաղորդել Է Sputnik-ը








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]