Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հայտնել Է Սեւծովյան ափի գերբեռնվածության մասին

«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հայտնել Է Սեւծովյան ափի գերբեռնվածության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւ ծովի ափն առավելագույնս գերբեռնված Է հանգստացողների հոսքի եւ տարածաշրջանում ժամանակակից հյուրանոցների անբավարարության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Զբոսաշրջության դաշնային գործակալության («Ռոստուրիզմ») ղեկավար Զինաիդա Դոգուզովան հայտնել Է հունիսի 15-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:

«Սեւծովյան ողջ առափնյակն առավելագույնս բեռնված Է, տեղ-տեղ՝ գերբեռնված: Խնդիրն այն Է, որ այսօր ողջ հարավում որակյալ, ժամանակակից հյուրանոցների դեֆիցիտ կա, ուստի միջազգային ավիահաաղորդակցության սահմանափակումների պայմաններում պահանջարկը բազմակի գերազանցել Է առաջարկին: Եվ դա սպասելիորեն հանգեցնում Է շուկայի գերտաքացման եւ գների դինամիկ աճի»,-հայտարարել Է Դոգուզովան:

Նրա խոսքով՝ «հանգուցային խնդիրն առաջիկա տարիներին որակյալ, ժամանակակից, շուրջօրյա հյուրանոցների թվաքանակի բազմակի ավելացումն Է մեր տաք ծովում»:

«Մինչեւ 2024 թվականը մենք հույս ունենք նպաստել առնվազն 20 հազար նոր ժամանակակից համարների ստեղծմանը առողջարանային եւ հանգստյան գոտիներում:

Համեմատության համար նշենք, որ ամբողջ երկրում դաշնային եւ միջազգային բրենդների ներքո գործում Է մոտավորապես 60 հազար համար, եւ դրանք հիմնականում գտնվում են խոշոր քաղաքներում»,-ճշտել Է «Ռոստուրիզմ»-ի ղեկավարը:

Դոգուզովան հրատարակության հետ զրույցում ընդգծել Է, որ «Ռոստուրիզմ»-ն աշխատում Է ներքին ուղղությունների եւ հանգստի ձեւաչափերի դիվերսիֆիկացիայի վրա, քանի որ Ռուսաստանում ճոխ հնարավորություններ կան ակտիվ, Էկոլոգիական եւ մշակութա-ճանաչողական զբոսաշրջության համար, սակայն «հանգիստը տաք ծովում» հանդիսանում Է «հանգուցային կենտրոն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]