Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի միջեւ առեւտրական վեճի դադարեցման շուրջը. Bloomberg

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի միջեւ առեւտրական վեճի դադարեցման շուրջը. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի-ի գործով բազմամյա առեւտրական վեճի դադարեցման շուրջը, որի հետեւանքով սահմանվել Էին ավելի քան 10 միլիարդ դոլար գումարի փոխադարձ մաքսատուրքեր: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության ներկայացուցիչների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի լույս 15-ի գիշերը Եվրամիության անդամ երկրների հետ քննարկել Է պայմանագրի նախագիծը, որպեսզի Վաշինգտոնի հետ համաձայնության գա դեռ մինչեւ ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողվի սկսվելը: Ինչպես հաղորդել Է գործակալությունը, այդ համաձայնագրին հասնելը պայմանավորված Է Բրյուսելում եւ Վաշինգտոնում քաղաքական գործիչերի կողմից այն բանի աճող գիտակցմամբ, որ Չինաստանի առեւտրական ավիացիայի կորպորացիան, որը ֆինանսավորվում Է պետության կողմից, կարող Է տասնամյակի վերջում դառնալ Boeing-ի եւ Airbus-ի լիիրավ մրցակիցը եւ թուլացնել դրանց դիրքերն ավիաշինական ճյուղում: Bloomberg-ի տվյալներով՝ԵՄ - ԱՄՆ գագաթնաժոովում նաեւ պլանավորվում Է համաձայնության հասնել պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման շուրջը, որոնք Վաշինգտոնը սահմանել Է 2018 թվականին «ազգային անվտանգության նկատառումներով»:

Ինչպես նշում են Եվրամիության ներկայացուցիչները, մաքսերի չեղակման ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն կողմերն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն իրականացնելու այդ նախաձեռնությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]