Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նավթը թանկացել Է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ձգձգման ֆոնին

Նավթը թանկացել Է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ձգձգման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի գները հունիսի 15-ի սակարկությունների ընթացքում բարձրանում են առաջիկայում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման հեռանկարների նվազման ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը ICE Futures սակարանում հունիսի 15-ին Երեւանի ժամանակով 09:17-ի դրությամբ բարելի դիմաց կազմել Է 73,12 դոլար, ինչը 0,26 դոլարով (0,36 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման պահի դրությամբ արձանագրված գնից: Հունիսի 14-ի սակարկությունների արդյունքներով այդ պարտավորագրերը թանկացել են 0,17 դոլարով (0,2 տոկոս)՝ հասնելով 2019 թվականի ապրիլից ի վեր առավելագույն մակարդակի՝ բարելի դիմաց 72,86 դոլարի:

WTI մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) Էլեկտրոնային սակարկություններում այդ ժամանակվա դրությամբ բարելի դիմաց հասել Է 71,13 դոլարի, ինչը 0,25 դոլարով (0,35 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 14-ին մինչեւ շուկայի փակվելը այդ պարտավորագրերի արժեքը նվազել Է 0,03 դոլարով (0,04 տոկոս)՝ բարելի դիմաց մինչեւ 70,88 դոլար: Իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները հազիվ թե ավարտվեն նախքան Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրությունները, որոնք պլանավորվել են հունիսի 18-ին, հաղորդում Է S&P Global Platts-ը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արագչիի հայտարարությունը:

«Եթե քննարկումները ձգձգվեն, առկա Է այն բանի հավանականությունը, որ նոր կառավարությունն այլ դիքորոշում կունենա բանակցություններում, ինչը կարող Է Էլ ավելի երկարաձգել համաձայնության ձեռքբերումը»,-կարծում են ING-ի վերլուծաբանները: Նրանք սպասում են, որ Իրանը մատակարարումները ներկայիս օրական 2,4 մլն բարելից օրական մինչեւ 2,6 մլն բարելի կհասցնի երրորդ եռամսյակում եւ օրական մինչեւ 3 մլն բարելի՝ չորրորդ եռամսյակում: Սակայն եթե բանակցությունները ձգձգվեն մինչեւ երկրորդ կիսամյակ, այդ մատակարարուրմները գտնվեն հարցականի տակ:

Վերլուծաբանները նշվում են, որ եթե Իրանն արտահանումը չվերականգնի կարճաժամկետ հեռանկարում, ՕՊԵՔ+-ը ստիպված կլինի ավելացնել արդյունահանումը սպասվող պահանջարկը բավարարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]