Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Զերծ մնալ իրավիճակն ավելի սրող քայլերից. ՍԴՀԿ-ն կոչով դիմել է ընտրություններին մասնակցող ուժերին

Զերծ մնալ իրավիճակն ավելի սրող քայլերից. ՍԴՀԿ-ն կոչով դիմել է ընտրություններին 
մասնակցող ուժերին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մասնակցող քաղաքական ուժերին զերծ մնալ իրավիճակն ավելի սրող ու ապակայունացնող քայլերից:  

«Մոտենում են Հայաստանի համար ամենավճռորոշ արտահերթ ընտրությունները: Ճակատագրական այս օրերին, երբ դեռ բաց վերքի նման մնում է ռազմագերիների հարցը, երբ Ադրբեջան, մասամբ նաև օգտվելով մեր ներքին անհամերաշխությունից,  սաստկացնում է իր սահմանային ոտնձգությունները, երբ Արցախի կարգավիճակի հարցը դեռ մնում է մշուշոտ և երբ երկրից ներս տիրում է քաղաքական անառողջ մթնոլորտ, Հայաստանի քաղաքացին հանձնառու է դառնում իր քվեի ուժով ընտրելու երկրի ապագան՝ դեպի առաջ կամ վերադարձ նախկինին: Այդ առումով, մենք ավելի քան վստահ ենք, որ Հայաստանի քաղաքացին կկայացնի ճիշտ ընտրություն և հանուն իր ապագայի՝ Ազգային Ժողով կուղարկի այն ուժերին, որոնք հետամուտ կլինեն շարունակելու Հայաստանի ժողովրդավարացման, կաշառակերության դեմ պայքարի և դատաիրավական համակարգի բարեփոխումների գործընթացը, միաժամանակ բացառելով վերադարձը այն ուժերի, որոնց երկտասնամյա իշխանությունը բնորոշվեց  Հոկտեմբեր 27-ով, Մարտի 1-ով, լայնատարած ընտրակեղծիքներով, կաշառակերությամբ, պետական գանձի կողոպուտով և քրեաօլիգարխիկ համակարգի ստեղծումով:

Անշուշտ, այս ընտրություններով հայրենիքի դիմագրաված բազում արտաքին և ներքին մարտահրավերները չեն վերանալու: Ու թեև արտաքին հարցերի առաջացումը կամ լուծումը միայն մեզանից կախյալ չի, սակայն նոյեմբերից առ այսօր շարունակվող անհանդուրժողականության և ատելության մթնոլորտի առկայությունը բացառապես մեր բոլորի պատասխանատվությունն է: Հետևաբար, կոչ ենք ուղղում բոլոր քաղաքական ուժերին, ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները՝  զերծ մնալ իրավիճակն ավելի սրող ու ապակայունացնող քայլերից և գործողություններից, որոնք միայն խոչընդոտելու են ներքին համերաշխության վերականգնումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հայտարարությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]