Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 17-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 17-ին համապետական հանրահավաք 
անցկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 17-ին, ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում համապետական հանրահավաք և երթ է անելու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` այս մասին Փաշինյանը հայտարարեց Սիսիանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Սա անում ենք հատուկ, որովհետև պարտված ուժը, որը արդեն գիտակցում է, որ ջախջախիչ պարտություն է կրելու, ընտրություններում ուզում է ոստիկանության «դուբինկաների» տակ ընկնել, որպեսզի հետագայում ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր գցի: Մենք, այս հանգամանքը հաշվի առնելով, նրանց այդ հնարավորությունը չենք տալու»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնեց նաև, որ հունիսի 18-ին ինքը ուղիղ զրույց և խոսակցություն կունենա Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ, թե ինչ ձևաչափով՝ չմանրամասնեց։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]