Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք. Փաշինյան

Կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի 
ձեռք. Փաշինյան

ԵՐՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որոշ շրջանակներ փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին և համոզել քաղաքացիներին, որ Սյունիքը և Հայաստանը տարբեր բաներ են:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ թույլ չի տալու նման զարգացումներ լինեն:

«Այսօր Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ներկայացուցիչներ են եկել Սյունիք, որովհետև դրանք` ժողովրդից մկան նման գողացողները, փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին, թե, իբր, Սյունիքը և Հայաստանը տարբեր բաներ են: Ոչ: Դա նրանք անում են «բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսի ներքո իրենց մի քանի կոպեկի համար: Մենք ասում ենք` ոչ, Հայաստանը մեկ է և միասնական է և միասնականությամբ է հզոր»,- շեշտեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով` Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը, Գյումրին, Տավուշը: «Մենք կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]