Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և 
հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հանրապետությունում մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։

Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտը համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները։ Աշխատանքների ընթացքին հետևում էր Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը։

Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի՝ շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա):

Նախարարությունը նշում է, որ թունավորումից խուսափելու նպատակով  միջոցառումների ավարտից հետո` 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում մեղվաընտանիքները դուրս են բերվել այդ տարածքներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]