Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Եվրո-2020. Իսպանիան չկարողացավ հաղթել Շվեդիային

Եվրո-2020. Իսպանիան չկարողացավ հաղթել Շվեդիային

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության E խմբի առաջին տուրում միմյանց դեմ մրցեցին Իսպանիան և Շվեդիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իսպանական Սևիլիա քաղաքում կայացած խաղի մեկնարկային 45 րոպեների ընթացքում «կարմիր ֆուրիան»` Իսպանիայի հավաքականն ակնհայտ առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: Շվեդները երբեմն-երբեմն սուր գրոհում էին: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսը նույն զարգացումն ունեցավ` Իսպանիան գրոհում էր, սակայն գրոհների վերջանասում դիպուկություն չկա, շվեդները երբեմն հակագրոհում էին, բայց կրկին անարդյունք: Շվեդները պաշտպանությունում գործում էին շատ զգոն:

Իսպանիա-Շվեդիա`0:0:

Հաջորդ` երկրորդ տուրում Իսպանիան հունիսի 19-ին կմրցի Լեհաստանի, իսկ Շվեդիան` Սլովակիայի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]